19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկն ու Կարենը իրար դեմ՝ հանուն U-com-ի. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով`բավական սրվել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ու Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները: Բանն այն է, որ ՊԵԿ նախագահն ամեն կերպ խոչընդոտում է GNS Alfa ընկերության մուտքը տվյալների “կաբելային” հաղորդման շուկա` փորձելով ամեն գնով ապահովել իրեն պատկանող U-com ֆիրմայի մենաշնորհը: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ձգտումների մասին Աժ-ում ներկայացված հարցապնդման ժամանակ բսւրձրաձայնել էր նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: 

Իսկ թերթի տեղեկություններով`GNS Alfa ընկերությունը պատկանում է Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Այս կապակցությամբ մեկնաբանությունների համար թերթը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայություն, սակայն հարցումները մնացին անպատասխան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ