25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ֆլորա Մարտիրոսյանին ԱՄՆ-ում հրաժեշտ են տվել. մահվան պատճառը դեռ չի նշվում /ֆոտո/

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մամուլի պատասխանատու Մարիա Ղուկասյանը, երեկ դեկտեմբերի 6-ին ժամը 19:00-ին Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդյանց եկեղեցում Լոս Անջելեսում կայացել է երգչուհու հոգեհանգստյան արարողությունը:

Չնայած ավելի վաղ մամուլի պատասխանատուն տեղեկացրել էր, որ աճյունը հարազատներին հանձնելուց հետո կասի երգչուհու մահվան պատճառը, սակայն այսօր նա այդ մասին չխոսեց: “Հայաստանում հուղարկավորությունից հետո ամեն ինչի մասին  կասվի”, -Henaran.am-ի հետ հեռախոսազրույցը եզրափակեց նա:

Ըստ 168.am-ի Լոս Անջելեսում կայացած հոգեհանգստի արարողությանը մասնակցել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ այլք: Արարողությունը հանդիսապետել է ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Հիշեցնենք, որ  երգչուհու աճյունը դեկտեմբերի 10-ին կտեղափոխվի Հայաստան: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը նույն օրը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում: 

 

 

 

 

Լուսանկարները` 168.am-ի

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ