24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զինվորի հրաշքը

12047571_829400440514418_1159261168_n 12077061_829400463847749_1155282813_n 12083774_829400460514416_1137419923_n 12092413_829400437181085_816345406_n «Զինվորին պահողը հայրենիքն է ու հավատը»,-Henaran.am-իթղթակցին ասաց Արցախի` Արա լեռ (Դաշկեսան) զորամասի ժամկետային զինծառայողը: 19 ամա զինվորը չցանկացավ ներկայանալ ու խոսել տեսախցիկի առաջ: Ամաչում էր…
Հոգու հավատը ու ներքին մեծ մղումը նա արտացոլել էր այլ «բառերով», ժամանակի մեջ արարելով մի իրական հրաշք:

Զինվորը իր ձեռքերով մատուռ էր կանգնեցրել, որտեղ ամեն հարմար պահի աղոթում են զինվորները: Մատուռի բոլոր որմնապատկերները ու խաչերը ստեղծել էր իր երևակայությամբ և ներշնչանքով:

Իրական քրիստոնյաին վայել` չուզեց խոսել արածի մասին, բայց հայացքը ներքին հուզումով ու հպարտությամբ ուղղեց մատուռին, ու գնաց կատարելու իր պարտքը` հայրենիքի հանդեպ:

Զինվորը չներկայացավ, չուզեց ասել անունը, բայց Աստծո ու մարդկայինի սահմանագծին նա ստեղծեց իրական արժեքը:Զինվորը պահեց իր գենի պատիվը, զինվորը, որը արարել գիտե…

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ