23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Անի Զախարյանը մի կողմ դրել կանացի արժանապատվությունը

Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը հոկտեմբերի 1-ի երեկոյան ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, որին բացի լրագրողներից ոչ ոք չէր մասնակցում: Սակավամարդ հանրահավաքի և հետագա անելիքների մասին Henaran.am-ը զրուցեց կին քաղաքական գործչի հետ:

Տիկին Զախարյան, վաղը «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաք է կազմակերպում, որին մասնակցում են մի քանի քաղաքական ուժեր: Ինչո՞ւ դուք էլ չեք միացել այդ հանրահավաքին:

Այսօր ունենք քաղաքական մի այնպիսի իրավիճակ, որ անջատ-անջատ արդյունքի չենք հասնի, ես որոշեցի մի կողմ դնել  բոլոր անձնական ամբիցիաներս, կանացի արժանապատվության բոլոր զգացումները և հանուն մեր երկրի ապագայի կուսակցությունների հետ հանդիպումներ կազմակերպելու քայլեր անել:

Ո՞ւմ հետ ենք հանդիպել:

Հանդիպել եմ ՕԵԿ պատգամավորների, Արթուր Բաղդասարյանի հետ: Երեք-չորս ամիս է՝ ուզում եմ հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, սակայն ինձ ասում են, որ պարոն Հովհաննիսյանն իբրև թե գործուղումների մեջ է, իսկ Զարուհի Փոստանջյանը զբաղված է: Պետք է լիներ հանդիպում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ, ինձ ասացին, որ առաջիկայում ինձ կզանգահարեն և մինչև օրս զանգահարում են: Իսկ, ահա, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ հանդիպում դեռ չեմ նախաձեռնել, բայց անպայման կանեմ:

Ստացե՞լ ենք արդյոք վաղվա հանրահավաքի մասնակցության հրավեր:

Ոչ մի հրավեր չեմ ստացել: Գիտենք՝ մենք գտնվում ենք այնպիսի տարիքում, որ որևէ նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը մասնակից լինելու համար պետք է ծրարով հրավեր ստանամ: Նմանատիպ մոտեցում չի եղել, ես էլ որպես քաղաքական գործիչ իմ ակտիվությունը դրսևորում եմ՝ առանձին հանրահավաք կազմակերպելով:

Իսկ ինչո՞ւ Ձեր հանրահավաքին բացի լրագրողներից ոչ ոք չկա:

Քիչ թե շատ նորմալ իրազեկում իրականացրել եմ, չեմ կարող ասել, որ կրել է մաշտաբային բնույթ, սակայն իրազեկում կատարել ենք Ֆեյսբուք սոցցանցում: Կարծում եմ՝ քիչ են եկել, քանի որ դարձել են անտարբեր: Պատճառներից այն է, որ Անի Զախարյան քաղաքական գործիչն առայժմ հեռուստատեսությամբ այնքան չի պրոպոգանդվել:

Հանրահավաքին մասնակիցների բացակայությունը Ձեզ չի հիասթափեցնո՞ւմ:

Իհարկե, ոչ, քանի որ դրա օբեյկտիվ և սուբյեկտիվ պատճառները ես ինքս շատ լավ գիտակցում եմ:

Լուսանկարը՝ Henaran.am-ի :

0 1 2 3 4 5 6 7 8

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ