19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

YouTube-ը վճարովի է դառնում

Այս տարվա հոկտեմբեր ամսվանից YouTube վիդեոհոսթինգը վճարովի բաժանորդագրութոյւն կներմուծի: Հոսթինգի ներկայացուցիչներն արդեն սկսել են օգտատերերին նամակներ ուղարկել, որոնցում մանրամասն ներկայացնում են իրենց ծառայություններից օգտվելու նոր պայմանները, հայտնում է “Российская газета”-ն:

Եթե մինչեւ հոկտեմբերի 22-ը տեսանյութեր տեղադրողները չվճարեն, նրանց տեսանյութերն անհասանելի կդառնան: Ամսական որոշակի գումար վճարելով` օգտատերերը կկարողանան օգտվել բոլոր տեսանյութերից, ներբեռնել դրանք, տեսնել այն տեսանյութերը, որոնք այլ օգտատերերի համար անհասանելի են:

Այսպիսով, YouTube-ը ցանկանում է անմիջականորեն օգտատերերից գումար վաստակել, ոչ թե գովազդներից:

Առայժմ հոսթինգը վճարովի կդառնա ԱՄՆ-ի օգտատերերի համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ