19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանք երջանիկ ծերության իրավունք ունեն. այսօր տարեցների միջազգային օրն է /վիդեո/

Այսօր` հոկտեմբերի 1-ին, ողջ աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը: 1990 թվականի հոկտեմբերի 14-ին ՄԱԿ  Գլխավոր Ասամբլեան հոկտեմբերի 1-ը հռչակեց «Տարեցների միջազգային օր»։

Այս օրը ծերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաները ամբողջ աշխարհում կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ: Իսկ հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները այդ օրը իրականացնում են բարեգործական ակցիաներ: Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը, և առիթ` անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը:

ՄԱԿ–ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը` կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ