19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ զինված ուժերն ի վիճակի են համարժեք պատասխան տալ ԼՂ-ում իրականացվող սադրանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ

ՀՀ-ում ընթանում են ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունները, որի շրջանակներում Հայաստան է ժամանել նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինն այսօր ասել է, որ Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են ադեկվատ պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցող սադրանքներին:

Պատասխանելով ՀԱՊԿ համապատասխան արձագանքի բացակայության մասին հարցին՝ Սեմերիկովը ասել է, որ հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Իսկ այն, որ արձագանք չի եղել, Սեմերիկովի կարծիքով, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ