20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պուտինը երկրի զինուժերը կօգտագործի Սիրիայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին առաջարկություն Էր ներկայացրել երկրի սահմաններից դուրս ՌԴ-ի զինված ուժերի զորակազմի օգտագործմանը համաձայնության մասին ԴԽ-ի որոշում ընդունելու վերաբերյալ՝ «միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների ու նորմերի հիման վրա»:

Հայտնի է դարձել, որ ՌԴ Դաշնության խորհուրդը համաձայնություն Է տվել Ռուսաստանի նախագահին՝ երկրի զինված ուժերն օգտագործելու Սիրիայում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը:

«Դաշնության խորհուրդը 162 «կողմ» ձայնով միաձայն պաշտպանեց նախագահի դիմումը»,-հայտնել Է նա:

Իվանովը պարզաբանել Է, որ հարցը վերաբերում Է Սիրիային: Նա ընդգծել Է, որ խոսքը բացառապես ռազմաօդային ուժերի գործողության մասին Է, ցամաքային ուժերի օգտագործումը բացառված Է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ