29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Միեւնույն է` կհաշվեն 48 դրամով

hosanq

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է «Դելոյթ ընդ տուշ» կողմից ներկայացված խորհրդատվության 1-ին փուլի հաշվետվությունը, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացրել է էլեկտրաէներգիայի թանկացման որոշման վերաբերյալ մոնիտորինգ, այսինքն` պետք է պարզեր, թե որքանով է այդ որոշումը արդարացված:

Հիշեցնենք, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցրել էր, որ սեպտեմբերի վերջին ընկերությունը կտա ՀԾԿՀ-ի կողմից 2015-2016 թվականների համար հոսանքի թանկացման որոշման հիմնավորումների վերաբերյալ նախնական եզրակացությունը: Այս պահին այդ եզրակացությունը պատրաստ է.

«Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»,-ասվում է եզրակացության մեջ:

Ստացվում է տարեվերջին կամ հունվարից քաղաքացին 1 կՎտ/ժ էլէներգիայի դիմաց պետք է վճարի 48.78 դրամ` նախկինի 42 դրամի փոխարեն:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ