20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշխարհին ողբուկոծով ներկայանալու ժամանակներն անցել են

Արևիկ Մալյանը Facebook-ի իր հանրագրում գրում է.

«Հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. հենց սահմանին կրակոցներ են հնչում մայրաքաղաքում սկսում են էժանագին PR ակցիաները։ Մարդիկ բոլոր հնարավոր տեղեկատվական հարթակներում միմյանց հրմշտելով սկսում են սեփական հայրենասիրությունը ցուցադրել։ Այս երևույթը միայն բարոյական հարթության մեջ կդիտարկվեր, եթե չլիներ տիկին Բախշյանի վերջին կոչը։ Բախշյանը կոչ է անում չնշել Երևանի տոնը գումարները տրամադրել սահմանամերձ գյուղերին։

Առաջին հայացքից այս խիստ հայրենասեր նախաձեռնությունը, իրականում անիրականանալի է, որովհետև տոնակատարության հիմնական ծախսերը արդեն տեղի են ունեցել։

Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարգելի խիստ հայրենասեր հայեր ջան սահմանը պահող զինվորի գործը շարունակում ենք մենք բոլորս։ Մենք իրավունք չունենք մեր զինվորների արյան գնով ձեռք բերած հաղթանակներն ու խաղաղությունը վերածել անվերջանալի սգո օրերի։ Հայեր սթափվեք, աշխարհին ողբուկոծով ներկայանալու ժամանակները անցել են։ Մեր զինվորը մեր ճակատը պարզ է անում, մեր զինվորը իր գործը հերոսաբար է կատարում։ Մենք էլ ամեն մեկս մեր տեղում զբաղվենք մեր գործով։ Մեր զինվորը մեզ պարտավորեցրել է ամբողջ աշխարհով մեկ թնդացնել 3000 ամյա մայրաքաղաքի ծննդյան օրը։
Շնորհավոր համայն հայության մայրաքաղաքի տոնը:»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ