28 Հունվարի, Ուրբաթ, 2022
KFC

Տեղեկատվության անվտանգության մասնագետը զգուշացնում է /վիդեո/

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը տեղեկացնում է, որ ի սկզբանե  բիզնես անելու համար ստեղծված հայկական կայքերը որդեգրել են սխալ ինֆորմացիա տարածելու քաղաքականություն և հարկավոր է նման լրատվամիջոցներից  զգուշանալ.

«Այսինքն` Ուկրաինական իրականության կամ Սիրիայի պատերազմի տեսանյութերը տեղադրվում են իբրև հայկական կամ ադրբեջանական հակամարտություն պատկերող կադրեր»,-մեկնաբանեց Քոչարյանը այսօր, սեպտեմբերի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ:

Բլոգերը նշեց, որ երբ մեր կայքերում տեղ են գտնում նման ինֆորմացիաներ Ադրբեջանում դա շատ արագ ճշտվում է, և մեր հակառակորդները սկսում են «ձեռք առնել» և համապատասխանաբար մեր որոշ օգտատերերի կամ բնակիչների շրջանում տիրում է հուսալքություն և սեփական բանակին չվստահելու զգացում:

Քոչարյանը հորդորում է լրատվամիջոցներին ուշադիր լինել և շարունակել հետևել նաև տեղադրած նյութի տակ դրվող մեկնաբանություններին, քանի որ ադրբեջանցիները շարունակ հայհոյում են ու վիրավորում մեր բանակին:

«Մեկ անգամ ևս խնդրում եմ լրատվամիջոցներին, ադրբեջանական նյութեր տեղադրելիս զգուշացնել ընթերցողին: Որ կարդացողը հասկանա, որ դա ադրբեջանական քարոզչություն է»,-ընդգծեց տեղեկատվական անվտանգության մասնագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ