25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարտի մեկի իրադարձություններն այդպես չպետք է ներկայացվեին. ԳԱԱ նախագահ

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ վերջին ժամանակներում հանրության քննարկմանն արժանացած ՛՛Պատմության՛՛ դասագրքին, որտեղ խոսվում է մարտի մեկի դեպքերի մասին:

՛՛Ես նախ պատմաբան չեմ, ծանոթ չեմ այնտեղ եղած այն փաստարկներին, որ այդ նյութերը հիմնված են ինչ-որ փաստաթղթերի վրա՛՛,-ասաց նա, սակայն հավելեց, որ այդ դեպքերը առանձնապես մանրամասն չպետք է ներկայցվեր դասագրքում:

՛՛Ես էլ եմ կարծում, որ առանձնապես շատ մանրամասն այդ փաստաթղթերի  բովանդակությունն ու տեսագրությունը չարժեր, ուղղակի պետք էր ասել, որ տեղի են ունեցել ընդհարումներ, վերջացնել դրանով, որովհետև այսօրվա փաստաթղթերի գնահատականը  մեկն է, վաղը կարող է լինել ուրիշը՛՛: Ըստ Մարտիրոսյանի՝ սխալ է երեխաներին նման գիտելիքներ տալ՝ նշելով, որ դա է պատմությունը:

Հիշեցնենք, խոսքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած ՛՛Հայոց պատմություն՛՛ ուսումնական ձեռնարկի մասին է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ