24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է բոլոր բարձունքները գրավել

«Այն ինչ որ անում է Ադրբեջանը, դա խորը մտածված խնդիր է, որը դրվել է Թուրքիայի հետ միասին: Նպատակ կա մարդազրկել Հայաստանը: Հրետանակոծման արդյունքում՝ հեռացնել բնակչությանը: Բայց ծոծրակները կտեսնեն՝ դա չեն տեսնի»,-այսօր, սեպտեմբերի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը:
Տեր Գուլանյանը տեղեկացրեց, որ որպես ՀՀ քաղաքացի, որպես մտավորական ինքը պատրաստվում է գնալ առաջնագիծ, քանի որ կոչումով նաև սպա է.
«Կնոջս ասացի՝ իմ զինվորական շորերը պատրաստի, որովհետև կարող է այսուհետև հաճախ գնամ սահման: Իմ տարիքը անցել է առաջին գծում կռվելու համար: Բայց առաջին գծում լինելը միայն ավտոմատ վերցնել՝ կռվելը չէ: Այլ տղաներին հոգի տալը, նրանց հետ զրուցելը, սատարելը» ,-նշեց հրապարակախոսը:
Տեր Գուլանյանը փաստում է, որ այս պահին կենսական անհրաժեշտություն է հակառակորդի դիրքերը գրավելը.«Մենք պետք է այն բոլոր բարձրունքները գրավենք, որտեղից կրակում են մեր վրա: Սա չի կարելի մարսել, հարկավոր է գրավել այդ կետերը, ոչ թե պարզապես լռեցնել: Բարձրունքների վրա մենք պետք է լինենք»,-եզրափակեց Տեր Գուլանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ