19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վերջ հրադադարին

Լեռնային Ղարաբաղում 1994 թվականից հետո առաջին անգամ խոսում է հրետանին: Lenta.ru-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու վերջին օրերին տիրող իրավիճակին:

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանին վերջին օրերին իրավիճակը նկատելիորեն սրվել է: Հրադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ հրետանի է կիրառվում, առաջին անգամ զոհեր են եղել շփման գծից զգալիորեն հեռավորության վրա:

1994 թվականից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով բանակցություններ են ընթանում կողմերի միջեւ, սակայն դրանք լուրջ արդյունքներ չեն տվել: Ադրբեջանի իշխանությունների կողմից օրեցօր ավելի բարձր են հնչում զինված միջամտության մասին կոչերը, կրակոցներն օրեցօր ավելանում են: Նախորդ տարվանից շատացել են հայկական խաղաղ գյուղերի ուղղությամբ կրակոցները:

Այդուամենայնիվ, չի կարելի ասել, թե հիմնախնդիրն անպայման լայնամասշտաբ ռազմական գործողությունների կվերածվի: Կողմերն արդեն բազմիցս բախվել են այս խնդրին, սակայն իրավիճակը հնարավոր է եղել հարթել քաղաքական բանակցությունների արդյունքում:

Այսօր Ադրբեջանի խնդիրը Հայաստանի ու Ռուսաստանի գործընկերային հարաբերություններն են, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան, որը պարտավոր է Հայաստանի վրա հարձակման դեպքում միջամտել կոնֆլիկտին:

Բացի այդ, հիմնախնդրի արդյունքն անկանխատեսելի է: Թեեւ ընդունված է կարծել, որ Ադրբեջանն ավելի շահեկան դիրքում է, շատ ռազմական տեխնիկա ունի, հաճախ է հայտարարում, որ պատրաստ է զինված միջամտության, սակայն հստակ է, որ պատերազմը կործանիչ կլինի երկու կողմի համար էլ` անկախ նրանից, թե ով կսկսի այն:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ