25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու ոստիկանի նկատմամբ «Ոստիկանությունից ազատում» տույժը կկիրառվի

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքը անձնակազմի մասնագիտական և անձնային որակների կատարելագործման, կարգապահության մակարդակի բարձրացման, օրինականության խախտումների բացառման ուղղությամբ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս ընդգծել է՝ բարեփոխումների երկրորդ փուլում գտնվող համակարգն առաջին հերթին է շահագրգռված ազատվելու բոլոր նրանցից, ովքեր ապօրինի գործողություններով արատավորում են ոստիկանության հեղինակությունը, ոստիկանի պատիվը, խոչընդոտում հանրային վստահության ամրապնդման ընթացքին:

Այս խնդիրների լուծմանը կոչված կարևոր կառույցներից մեկի՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցում էին ոստիկանության շտաբի, իրավաբանական, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ներքին անվտանգության վարչությունների պետերը, ՀՀ կառավարության պետաիրավական վարչության պետը և հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 հասարակական միավորումների ներկայացուցիչները:

Հանձնաժողովի նիստն ընթացավ ՀՀ կառավարության կողմից սահմանված ընթացակարգով: Օրակարգի համաձայն՝ հանձնաժողովը քննության առավ կարգապահական կոպիտ խախտումներ թույլ տալու մեջ մեղադրվող՝ Պետական պահպանության գլխավոր վարչության մեկ և Ճանապարհային ոստիկանության 2 ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ կազմված եզրակացությունները:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով նյութերը, համապատասխան փաստական հանգամանքները պարզելուց հետո, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն որոշում կայացրեց միջնորդել ոստիկանության պետին` ոստիկանության երեք ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Ընդ որում, նրանցից երկուսի նկատմամբ առաջարկվեց կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ