24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախագահը երջանկահիշատակ կաթողիկոսին պարգևատրել է հետմահու

Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է նախագահականը

Նիստը հրավիրվել էր ընդլայնված կազմով՝ պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են եղել տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ: Նիստի սկզբում, Նախագահը տեղեկացրել է ներկաներին, որ ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի 5-րդ նիստի որոշման՝ միջոցառումների գլխավոր համակարգողի գրասենյակը Հայաստանի անկախության տոնին հետևող և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նախորդող այս խորհրդանշական շաբաթվա ընթացքում անցկացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքի և առաջիկա անելիքների քննարկումներ, հաշվետու միջոցառումներ, ցուցահանդեսներ:

Օրակարգի հարցերի քննարկմանը անցելուց առաջ նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հանձնաժողովի անդամ, սփյուռքում հայապահպանության գործին բացառիկ ներդրում բերած Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք, երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդի հիշատակը: Հանրապետության Նախագահը տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ ի նշանավորումն Պատրիարք Ներսես Պետրոս 19-ի երկնային ճանապարհի, հաշվի առնելով նրա հսկայածավալ ազգանվեր գործունեությունը՝ հրամանագիր է ստորագրել նրան հետմահու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին: Շանշանը հանձնվել է հանձնաժողովի նոր անդամ, Տանն Կիլիկիո նորընտիր Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդին:

Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է Գրիգոր Պետրոս 20-րդին՝ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ