20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չպետք է թույլ տալ, որ խեղաթյուրվի բժշկի փառահեղ անունը. Արմեն Մուրադյան

ՀՀ ԱՆ ընդլայնված կոլեգիայի նիստի ամփոփման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ վերջին ամիսներին բուռն քննարկվում է բժշկի դերը և տեղը հասարակության մեջ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

«Մեր ժողովուրդը միշտ հպարտացել է իրեն բուժողներով, և այսօր չենք կարող թույլ տալ, որ այդ պայծառ, փառահեղ անունը փորձեն խեղաթյուրել»,- շեշտեց Արմեն Մուրադյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ստանձնել է բժշկական ծառայությունների գործելակարգերի, չափորոշիչների, բժշկի գործունեության աշխատանքի նկարագրերի իրավական սահմանումը` սկսած ընդունարանից մինչև վիրահատական սրահ։ Միաժամանակ հստակեցվում են յուրաքանչյուր մասնագետի պարտականությունները, դրանց իրականացման ժամկետները: Նախարարը հորդորեց անգամ բազմամյա փորձ ունեցող կլինիցիստներին առանձնակի ուշադրություն դարձնել ոչ միայն մասնագիտական գործունեության պատշաճ իրականացմանը, այլև` հիվանդության պատմագրերի լրացմանը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նաև շնորհավորեց դահլիճում ներկա Երևանի և մարզի բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով`Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ արժանացել են պետական բարձր պարգևների։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ