20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բժիշկների մեծ մասը ցանկանում են արտերկրում աշխատել

Առողջապահության համակարգում առկա լուրջ խնդիրներից է նաև մասնագիտական գործունեությունը արտերկրում շարունակել նախընտրող որակյալ մասնագետների արտահոսքը, ինչը կանխելու ուղղությամբ ևս ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ քայլեր է մշակում։ Մասնավորապես` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների դեպքում փորձնական տարբերակով կիրառվում է ժամավճարի սկզբունքը: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

«Մենք պետք է պատախանատվությունը մեզ վրա վերցնենք` միևնույն ժամանակ ապահովելով անվտանգ և բարեկեցիկ կյանք, մեր մասնագետների Հայաստանում աշխատելու համար լավ պայմաններ»,- նշեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը` հավելելով, որ չնայած ոլորտում առկա բացթողումներին և խնդիրներին, դրանց լուծմանն ուղված նախանշված միջոցառումները քայլ առ քայլ իրականացվում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ