17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրճատվել է պետական ծառայողական 30 ավտոմեքենա

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ ԱրայիկՀարությունյանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը:

Գործադիրը հաստատել է ԱՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այն ներկայացրել է ԱՀֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ասել է, որ նշված ժամանակահատվածում բյուջեի սեփական ևընդհանուր եկամուտների կրճատում է սպասվում։ «Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 2016 թվականին կկազմենմոտ 88 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 89,8 միլիարդ դրամ։ Աշխատավարձերի և թոշակների մասով իրականացվող ծախսերըկպահպանվեն գրեթե նույնությամբ։ Արդեն հոկտեմբեր ամսից կսկսվի եկող տարվա պետբյուջեի քննարկումը, որում կհաշվարկվեննաև ՀՀ-ի կողմից տրամադրվող միջպետական վարկի հնարավոր կրճատումները»,- ասել է Ս. Թևոսյանը:

Արձագանքելով ֆինանսների նախարարի ներկայացրած զեկույցին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որհամաշխարհային տնտեսական տեղաշարժերը բացասական հետևանքներ են թողել ՀՀ և ԱՀ տնտեսությունների վրա։ «Չնայածպետական բյուջեի կրճատում չի լինի Արցախում, սակայն նշանակալի ավելացում նույնպես չի նախատեսվում։ Հնարավորությանդեպքում ձգտելու ենք չավելացնել դեֆիցիտը, իսկ ընդհանուր ֆինանսական միջոցներն ուղղվելու են տնտեսական աճիապահովմանը։ Ներկայումս բանկային համակարգը դադարեցրել է տնտեսական տարաբնույթ ծրագրերի իրականացմանն ուղղվածվարկավորումը, ինչը նշանակում է, որ առևտրի և սպասարկման ոլորտներում առկա աճի տեմպերը պետք էհամապատասխանեցվեն տնտեսական աճի տեմպերին։ Պետք է ևս մեկ անգամ վերանայել պետբյուջեի միջոցներով իրականացվողծախսերը»,- ասել է վարչապետը։

Ա. Հարությունյանը նշել է, որ արդեն իսկ կրճատվել է պետական ծառայողական 30 ավտոմեքենա, և հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին սեղմ ժամկետներում ներկայացնել կրճատման ենթակա տրանսպորտային միջոցներիցանկերը։ Պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատմամբ խնայված միջոցները, վարչապետի խոսքով, ուղղվելու են առողջապահության համակարգի բարելավմանը, մասնավորապես՝ հանրապետության գյուղական համայնքների համար շտապօգնության ավտոմեքենաների ձեռքբերմանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ