24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Քելբաջարում, մի օրվա մեջ 13 զոհ տվեցինք․․․․»/վիդեո/

Ազատամարտիկ Վլադիկ Աղաբեկյանը իր մարտական ուղին սկսել է, որպես «Շտապ օգնություն» մեքենայի վարորդ։

«Առաջին իսկ կանչով եղել եմ Երասխավանում ու նույն օրը մոռացա աշխատանքի մասին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։

Աղաբեկյանը մի ամբողջ տարի տուն չի վերադառնում և զենք վերցրած սկսում է օրապահանջ կռիվը՝ հանուն հայրենիքի և ընտանիքի։ Հետո արդեն գնաց  Արցախ ու իր ներդրումը ունեցավ հայրենի հողը ազատագրելու գործում։

Միանալով Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչին՝մինչև պատերազմի ավարտը ազատամարտիկը եղավ նրա կողքին։

«Հիշելու շատ բան կա։ Քելբաջարում մի օրվա մեջ 13 զոհ տվեցինք․․․․»,-վերհուշով կիսվեց Վլադիկ Աղաբեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ