25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Միջազգային վարկանիշավորմամբ ԵՊՀ-ն հերթական անգամ առաջինն է ՀՀ-ում

Համացանցում ներկայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» հրապարակած տվյալների համաձայն ՀՀ-ում շարունակում է ամենաբարձր վարկանիշն ունենալ ԵՊՀ-ն: ՀՀ-ից և ԼՂՀ-ից ցուցակում հայտնվել է 28 բուհ: Ստորև ներկայացվում է առաջին տասնյակը՝ աշխարհում գրաված համապատասխան տեղով.
1. Երևանի պետական համալսարան` 2510 (Եվրոպայում՝ 845-րդ)
2. Հայաստանի ամերիկյան համալսարան՝ 4229
3. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 5743
4. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` 9584
5. Երևանի պետական բժշկական համալսարան՝ 9626
6. Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան` 9757
7. Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 10457
8. Ուրարտու համալսարան՝ 11236
9. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 11505
10. Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ 12923:

Առաջին 3 հորիզոնականներն զբաղեցնող բուհերը բարելավել են իրենց դիրքերը թե՛ համաշխարհային, թե՛ եվրոպական վարկանիշային աղյուսակներում:

Տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում առաջատարը Թբիլիսիի պետական համալսարանն է (830-րդ), իսկ ԵՊՀ-ն 2-րդն է: Ադրբեջանի առաջատար բուհը՝ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը (4469-րդ), իր վարկանիշով զիջում է թե՛ ԵՊՀ-ին և թե՛ Հայաստանի ամերիկյան համալսարանին:

QS World University վարկանիշային աղյուսակում բոլոր չափորոշիչների համընդհանրացված վարկանիշով աշխարհի 800 առաջատար բուհերի մեջ մեր տարածաշրջանից ընդհանրապես բուհ չկա: Հետխորհրդային բուհերին բնորոշ առանձնահատկություն կա. բուհերի իրական վարկանիշը, ի տարբերություն ԵՄ-ի և ԱՄՆ-ի, որոշ չափով կիսվում է ակադեմիական գիտական հաստատությունների, օրինակ՝ ակադեմիաների հետ:

Գրառումը` ԵՊՀ հոգեբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանի Facebook-ի անձնական էջից:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ