25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

8 սխալմունք այն մասին, թե ինչը կարող է ձեզ սպանել /ֆոտո/

Բազմաթիվ թյուրըմբռնումներ կան մահացու իրավիճակիների եւ երեվույքների մասին: Սակայն եթե Աստված մի արասցե, նման իրավիճակում հայտնվել, ավելի լավ է մի քանի տարածված կարծրատիպի չհետեւեք: Takprosoto-ն ներկայացնում է, թե որոնք են այդ 8 սխալմունքները:

4ab80df58cd0cf1189ea92aa41047514

Կյանքը փրկելու համար պետք է ծծել-թքել օձի թույնը

Իրականում թույլը ծծել թքելը, սառույց դնելը չեն օգնի զոհին: Ընդհակառակը, այդ մեթոդները կարող են վնասներ բերել, վնասել նյարդն ու անոթները:

12_1

Դուք կխեղդվեք շարժվող ավազում

Իրականում մարդ ամբողջովին չի կարող ծածկվել շարժվող ավազում: Անգամ եթե դուք թաղվեք այդ ավազում, ապա առավելագույնը մինչեւ գոտկատեղ, եւ պետք է համբերատար լինեք, քանի որ ավազը կնստի, եւ դուք հանգիստ դուրս կգաք դրա միջից:

14_2

Ավելի լավ է հանել դանակը, քան թողնել մարմնում

Եթե ձեզ կամ դիմացինին դանակահարել են, մի հանեք դանակն այլ անմիջապես շտապօգնություն կանչեք: Հնարավոր է` դանակը մեծ անոթ է վնասել, եւ եթե այն հանեք, արյունահոսություն կսկսվի, որը հաճախ մահվան է հանգեցնում:

14_3

Եթե անապատում ջուր չկա, հնարավոր է կակտուսից խմել

Սա սխալ կարծիք է: Իրականում կակտուսի մեջ ջրի փոխարեն մածուցիկ նյութ է, որը թունավոր նյութեր է պարունակում, որոնք էլ իրենց հերթին կարող են փսխում եւ փորլուծություն առաջացնել:

14_4

Եթե ուժեղ ծարավ եք զգում, կարող եք սեփական մեզը խմել

Որոշ մարդիկ գտնում են, որ մեզը իրենց փրկել է անելանելի իրավիճակում: Սակայն իրականում մեզը հանում է օրգանիզմի թունավոր նյութերը, իսկ այն խմելով թույնը կրկին ներս ենք ընդունում:

1471bc70bad4fb9f2173b9e66d3b93eb

Հովանոցը կդանդաղեցնի անկումը

Իրականում որքան էլ ձեռքիդ հովանոց լինի, միեւնույնն է` անկումը նույն արագությամբ է տեղի ունենում:

Logan Marshall-Green, from left, Bojana Novakovic, Jenny O'Hara, Bookeem Woodbine and Geoffrey Arend star in Universal Pictures' supernatural thriller with M. Night Shyamalan's signature touch, "Devil." In this scene, a group of people is trapped in the elevator, and one of them is the devil. (Kerry Hayes/Courtesy Universal Pictures/MCT)

Եթե վերելակն ընկնում է, դրա մեջ թռվռալը կփրկի ձեր կյանքը

Իրականում սա եւս թյուր կարծիք է, քանի որ վերելակները ընկնելիս չափազանց մեծ արագությամբ են ընկնում, թռնել անգամ չեք էլ հասցնի:

seksualno-ozabochennyj-medved-nastolko-napugal-uchenyx-chto-oni-reshili-ego-kastrirovat_45469_0

Եթե մահացած ձեւանաք, արջը չի հարձակվի

Իրականում մասնագետները նշում են, որ արջերի հարձակումը կախված է նրանց տեսակից: Օրինակ` Գրիզլի արջերը հարձակվում են, երբ ցանկանում են պաշտպանվել: Սակայն սեւ արջերը հարձակվում են, ինչպես գիշատիչներ: Այս դեպքում մահացած ձեւանալը ոչինչ չի փոխի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ