25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պեկինի բիենալեում ադրբեջանցիները փորձել են վնասել Կարեն Միրզոյանի լուսանկարները. Hetq.am

Հայաստանի տաղավարը ժամանակավորապես փակվել է Պեկինի միջազգային արվեստի բիենալեում, որի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր: Ադրբեջանի ներկայացուցիչները փորձել են վնասել հայկական տաղավարի մասնակիցներից լուսանկարիչ Կարեն Միրզոյանի աշխատանքները, գրում է Hetq.am-ը: Վերջինս ներկայացրել է 5 լուսանկարներ, որոնց հերոսները զոհված ազատամարտիկի երեխաներն են: Նրանք լուսանկարվել են իրենց հայրերի զոհված վայրերում, որոնք գտնվում են Արցախի ներկա տարածքում: Ադրբեջանցիների մոտ հատկապես ցնցում է առաջացրել լուսանկարներից մեկը, որտեղ պատկվերված երիտասարդը զինվորական համազգեստով է:

Հայաստանի տաղավարի ֆեյսբուքյան էջում նշված է, որ մեր տաղավարը մեկ օրով փակվում է՝ ելնելով անվտանգության ապահովման պայմաններից: «Մեր կազմակերպիչները գտան, որ անվտանգության նպատակով սա լավագույն որոշումն է, որը կայացվել է որոշ այցելուների ագրեսիվ վարքագծի պատճառով»,- նշված է էջում: Բիենալեն անցկացվելու է մինչ հոկտեմբերի 16-ը: Սա Հայաստանի երկրորդ մասնակցությունն է այս մշակութային իրադարձությանը (առաջին անգամ հայ պատվիրակները մասնակցել են 2012 թ., իսկ բիենալեն անցկացվում է 2003-ից): Հայաստանը մասնակցում է հատուկ ցուցադրությամբ՝ «Երազավայր» («Dreamscapes») խորագրով: Հայաստանի տաղավարի համադրողը Աննա Գարգարյանն է: Ներկայացվել են Դավիթ Գալստյանի (Երևան), Կարեն Միրզոյանի (Երևան), Հրայր Սարկիսյանի (Լոնդոն), Ալեն Սայեղի (Բոստոն), Արարատ Մինասյանի (Երևան), Լիանա Մկրտչյանի (Ֆլորենցիա), Միքայել Օհանջանյանի (Ֆլորենցիա), Հրաչյա Վարդանյանի (Գյումրի) աշխատանքները:

Կարեն Միրզոյաննասում է, որ տաղավարը վերաբացելու հարցը քննարկումների փուլում է նախագահականից մինչև մշակույթի նախարարություն: Զինվորական համազգեստով տղայի լուսանկարը և տեքստերը հանել են ցուցադրությունից: «Բացի դրանից՝ նրանք ուզում են, որ Ղարաբաղ բառը հանվի: Ասում եմ՝ ի՞նչ կապ ունի դա: Իրենք պատասխանում են, թե դուք ներկայացել եք որպես Հայաստան»,- նշում է Կարենը:

Կարենը իր նախագծի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հեռակա է տեղեկացել: Նա Պեկին չի մեկնել: Նա առաջարակել է հանված նկարի տեղում տեքստ գրել: Չի բացառվում, որ այսօր  ուշ երեկոյան հստակ լուծում գտնվի, որովհետև, ըստ Կարենի, հնարավոր է՝ Չինաստանում Հայաստանի դեսապանատունն ասի, որ լուսանկարը կարող են ցուցադրել:

Լուսանկարիչը նաև նշում է, թե մեր տաղավարի կազմակերպիչները չեն ցանկանում, որ հայերը չինացիների հետ կոնֆլիկտ ունենան:

Կարենի նախագիծը 2009 թ.-ին է արվել: Այն ընտրել է համադրողը՝ Ա. Գարգարյանը, թեև, ըստ լուսանկարչի, դա իր հին նախագծերից է: «Ադրբեջանցիներն ասել են, թե Հայաստանը չի կարող ներկայացնել Ղարաբաղի տարածքը հայկական տաղավարում: Բայց ես ասում եմ՝ կարող եմ Իտալիայից լինել և ներկայացնել հայկական տարածքը: Ի՞նչ նշանակություն ունի դա»,- նշում է զրուցակիցս:

Կարենն ասում է՝ չգիտեր, որ ադրբեջանցիներ էլ են լինելու բիենալեում, բայց քանի որ եղել են, դեպքերի նման զարգացումը բնական է: Հիշում է, որ մի անգամ էլ Թուրքիայում ցուցահանդես ուներ, ադրբեջանցիները փակել էին ճանապարհը, որպեսզի չկարողանա ներս մտնել:

Լուսանկարչի փոխանցմամբ՝ հայկական տաղավարն անպայման պիտի վերաբացվի: Լուծումներ կան: Գուցե լուսանկարների տեքստերը փոքր-ինչ ձևափոխեն, օրինակ, չնշեն Ադրբեջան բառը, գրվի՝ Հայաստանի վերջին պատերազմ:

«Իմ նախագիծը հիմնված չէ անպայման Հայաստանի կամ Ղարաբաղի վրա: Այն կապված է մարդկության և երեխաների հետ: Այդ նույն նախագիծը կարող էր անել ադրբեջանցին և նույն նախագծով առաջ գնար: Եթե Հայաստան բառն էլ հանեն, խնդիր չկա, բայց ես սկզբունքորեն ուզում եմ, որ լինի, քանի որ մենք Հայաստանն ենք ներկայացնում: Իմ նախագիծն ամեն դեպքում հայ ազգի ներկայացուցիչների մասին չէ, այլ երեխաների, որոնք մեծացել են առանց հայրերի: Դա է կարևորը, այլ ոչ թե պատերազմը, կոնֆլիկտը, որովհետև պատերազմի ժամանակ երկու կողմերից էլ զոհեր եղել են»,- ասում է Կարենը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

10404080_396774510526229_4826158215990854807_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ