20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե ինձ էլ տային վաստակավորի կոչում, ուրախ կլինեի

Երգչուհի Սոնա Շահգելդյանը կոչումներին առանձնապես տեղ չի տալիս: Այնուամենայնիվ կարծում է՝ եթե դրանք տրվում են, ապա ցանկալի է, որ հասցեատերերը լինեն արժանի մարդիկ:

Henaran.am-ի հետ զրույցում երգչուհին, անդրադառնալով երգիչ Արմենչիկին տրված վաստակավոր արտիստի կոչման շուրջ ծավալված քննարկումներին, տեսակետ հայտնեց, որ կարևորը մնում է ժողովրդի սերը և հանդիսատեսի ծափերը: Նա նշեց, որ հարգում է իր բոլոր գործընկերներին, այդ թվում՝Արմենչիկին, իսկ կարծիքըները կարող են տարբեր լինել:

Հարցրինք, թե ինչու հենց Արմենչիկին կոչում տալու հանգամանքն արժանացավ աննախադեպ քննադատության, քննարկվեց մամուլում և սոցցանցերում՝ պատասխանեց, որ շատերը սիրում են քննադատել: Ըստ նրա՝ մարդիկ սիրում են ավելի շատ վատը խոսել, քան լավը հիշատակել: Երգչուհին չի հասկանում, թե ինչու են քննադատում Արմենչիկին:

Պատասխանելով մեր դիտարկմանը, որ Արմենչիկը քննադատվում է ռաբիս երգիչ լինելու և վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու համար՝ Սոնա Շահգելդյանը նշեց, որ Արմենչիկն ունի շատ լավ ձայն, իսկ ռաբիսը միայն երգեցողությունը չի:

«Մարդ կա իր էությամբ ու խոսելաոճով կամ հագուկապով է ռաբիս լինում, ռաբիս նշանակում է վատ ճաշակ, իսկ ռաբիս երաժշտությունն էլ կարելի է ճաշակով մատուցել»,- Շահգելդյանը հավելեց, որ մենք ունենք տաղանդավոր շատ մարդիկ, ովքեր իսկապես արժանի են վաստակավոր արտիստի կոչմանը, բայց քանի որ կոչմանն արժանացած բոլոր երգիչերն էլ իր գործընկերներն են, ապա վատ բան չի կարող ասել նրանց հասցեին:

«Ես ինքս ինձ չեմ կոտորի այդ մրցանակների համար, քանի որ ինքս մեծ մրցանակ եմ բերել Հայաստան, որն ինձ համար առավել է, քան վաստակավորի կոչումը: Երբեք չեմ ընկել դրա հետևից, սակայն եթե ինձ էլ տային վաստակավորի կոչումը, ապա ես ուրախ կլինեի: Ամեն դեպքում ես մեծ ճանապարհ եմ անցել, իմ կարծիքով լավ գործ եմ անում»,- եզրափակեց Սոնա Շահգելդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ