24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իսկ եթե Արմեն Ամիրյանը նշանակվի՞. Հրապարակ

««Ասում են` Արմեն Ամիրյանը կդառնա մշակույթի նախարար»,- «սադրեցինք» ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Ես էլ եմ կարդացել, չգիտեմ` տեղյակ չեմ»: Դուք Ձեր «հսկիչ փաթեթը»` ձայնի իրավունքը չե՞ք օգտագործելու այդ հարցում: «Չէ, ես պարզապես աշխատում եմ. գիտեք` էս երկրում սաղ գեներալ են ուզում դառնալ, զինվորներ չկան, ես զինվոր եմ»:

Դրա համա՞ր եք մեկ-մեկ զինվորական համազգեստով գալիս պառլամենտ. ի դեպ, իսկ եթե Ձեզ առաջարկե՞ն: «Բացառեք: Ես երբեք չեմ մտածել այդ մասին, անկեղծ-անկեղծ եմ ասում` իսկապես չեմ մտածել և չեմ էլ ուզում»: Իսկ եթե Արմեն Ամիրյանը նշանակվի՞:

«Շատ ուրախ կլինեմ: Գիտեք, ինձ համար մեկ է՝ որևէ մարդ, ով աշխատում է հօգուտ մեր մշակույթի, թող լինի»: Հասմիկ Պողոսյանն աշխատո՞ւմ է հօգուտ մեր մշակույթի, հնարավո՞ր է այդքան «երկար» աշխատել հանուն մշակույթի: «Նա շատ աշխատասեր կին է… այ՛ո, հնարավոր է»»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ