24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սահմանին խիստ լարված է. կանայք են զոհվել

Տավուշում վիճակը խիստ լարված է. հակառակորդը մեծ տրամաչափի զանքերով կրակ է բացում Բերդի տարածաշրջանի գյուղերի վրա: Այս մասին Henaran-ին հայտնեց Պառավաքար գյուղի բնակիչներից մեկը:

Կրակոցների հետևանքով զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը, ով իր այգում պնդուկ հավաքելիս է եղել: Պառավաքարից մեզ հայտնեցին, որ զոհված կնոջ տունը հրկիզվել է, նաև մեկ մեքենա է պայթել գյուղում:

«Գյուղում ահավոր լարված վիճակ ա: Մարդիկ իրենց ապաստարաններում են մնում: Հենա, մերոնք գնացել են խաղող հավաքելու ու չեն կարողանում դաշտից տուն գալ. անընդհատ կրակում են ու մարդիկ չեն կարողանում ոչ առաջ գնալ, ոչ` հետ»,- ասաց Պառավաքարի բնակիչը:

ՀԳ. Քիչ առաջ տեղեկացանք , խաղաղ բնակչության շրջանում 2 զոհ կա Տավուշի մարզի Բերդավան գյուղում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ