20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արամ Առաջինը մյուռոնօրհնության արարողությանը ներկա չի գտնվի

Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կայանալիք մյուռոնօրհնության արարողությանը ներկա գտնվի 29 պատվիրակություն` ընդհանուր առմամբ 39 ներկայացուցիչ-պատվիրակ: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի միջեկեղեցական կապերի պատասխանատու Հայր Շահե Անանյանը:

Վարդապետի փոխանցմամբ` մյուռոնօրհնության արարողությանը Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ներկա չի գտնվի. կաթողիկոսարանը կներկայացնեն պատվիրակ երկու եպիսկոպոսները: Իսկ Տանն Կիլիկո կաթողիկե եկեղեցին կներկայացնի նորընտիր  Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդը:

Հայր Շահեն մեզ հետ զրույցում ասաց նաև, որ մյուռոնօրհնության արարողությանը ներկա են լինելու ինչպես քույր եկեղեցիների, այնպես էլ նույնադավան եկեղեցիների պատվիրակները: Իսկ հոգևոր առաջնորդի մակարդակով ներկայանլու է միայն Ալեքսանդրիայի (Համայն Հունաց) պատրիարք Թեոդորոս 2-րդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ