16 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Հեղուկները ճիշտ խմելու մշակույթը

img_967e919bf0a6feae4af53819f0915391_2_475x315

Ժամանակակից երիտասարդությունը հիանալի գիտի, թե ինչ ալկոհոլային ըմպելիքներ է կարելի ընտրել, ինչ կոկտեյլներ պատրաստել եւ այլն: Սակայն նրանք բացարձակ ոչինչ չգիտեն օրգանիզմի համար այդքան կարեւոր հեղուկների մասին:

Պետք է իմանալ, որ մեր օրգանիզմի մեծ մասը կազմված է ջրից, այն մասնակցում է բոլոր կարեւոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում, անչափ կարեւոր է մեր առողջության համար:

Եւ զարմանալի չէ, որ անգամ թեթեւ ջրազրկման պարագայում մենք կարող ենք առողջական լուրջ խնդիրներ ունենալ մասնավորապես երիկամների, սրտի եւ անգամ ուղեղի հետ: Դրա համար պետք է խիստ հետեւել օրգանիզմում ջրի հաշվեկշռին:

Օրվա ջրի քանակը որոշելը հեշտ է` 40 մլ 1 կիլոգրամ քաշի դիմաց: Եթե դուք երիկամների հիվանդություն չունեք, ապա շոգին կամ ակտիվ ֆիզիկական աշխատանքի պարագայում պետք է պարտադիր շատ հեղուկներ օգտագործեք:

Սկսեք ձեր օրը ոչ թե սուրճով կամ թեյով, այլ սենյակային ջերմաստիճանի մեկ բաժակ ջրով: Մի օգտագործեք հեղուկներ խմելուց անմիջապես առաջ, դա կարող է ստամոքսի խանգարումների հանգեցնել: Չի կարելի նաեւ հեղուկներ օգտագործել ոչ ուտելու ընթացքում, ոչ էլ դրանից անմիջապես հետո:

Շատ լավ կլինի, եթե մեկ բաժակ ջուր խմեք ուտելուց 20-30 րոպե առաջ: Սա հատկապես լավ է նրանց համար, ովքեր ուզում են նիհարել:

Եթե շատ եք սիրում քաղցր, գազավորված ըմպելիքներ, ապա գոնե հետեւեք, թե օրվա մեջ որքան եք քաղցր օգտագործում: Եթե քաղցր, գազավորված ըմպելիք եք խմում, խուսափեք շաքարից, քաղցրեղենից:

Պետք է հիշել, որ հեղուկները ճիշտ օգտագործելը ձեր առողջության գրավականն է: Այն ձեզ կօգնի նաեւ լավ տեսք ունենալ, ավելի աշխույժ լինել:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ