25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահը ԲՀԿ առաջնորդին խորհուրդ է տվել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, համաձայն հանդիպել են: Ըստ նրանց մտերիմների շրջանում պտտվող խոսակցությունների`Ս. Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ ինչ որոշում էլ կայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների մասով ինքը դա նորմալ կընդունի, միայն թե “տղամարդավարի” անի այն, ինչ ասում է: Սարգսյանը հորդորել է անընդհատ “չփախչել” իրավիճակից ու լարվածություն չստեղծել: Երեկ թերթը զրուցել է Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ`պարզելու, թե Սարգսյանն ու Ծառուկյանը երբ են վերջին անգամ հանդիպում ունեցել: “Տեղյակ չեմ անկեղծ ասած, ես տեղյակ չեմ իրենց առանձնազրույցից, բայց տեղյակ եմ մի բանից, որ անկախ այն բանից, թե պարոն Ծառուկյանն ինչ որոշում կկայացնի, Սերժ Սարգսյանը հաղթելու է “մի այլ ձեւ”,-վստահեցրել է ՀՀԿ մամլո խոսնակը` չմանրամասնելով թե “մի այլ ձեւ” ասվածը որն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ