25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծեծված ազատամարտիկը գեներալ Մանվելի, Սուրիկ Խաչատրյանի, Շմայսի ընկերն է /վիդեո/

«Ազատամարտիկի դերը թատերական հրապարակում չեմ կարողանում հասկանալ»,-որոշ ժամանակ առաջ yerkir.am լրատվականին հարցազրույց տալիս նկատել էր ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Հակոբյանը նշել էր, որ ինքը ծայրահեղ վատ վիճակում է գտնվում, լիքը պարտքեր ու խնդիրներ ունի, բայց հարգում է իր երկրին ու պետությունը: Հակոբյանը դրական էր արտահայտվել գեներալ Մանվել Գրիգորյանի մասին. «Նա հսկայական բան ունի այս երկրի համար արած, բանակաշինարար է»:

Ազատամարտիկը դրական է արտահայտվել նաև Սուրիկ Խաչատրյանի, Առաքել Մովսիսյանի գործնեության վերաբերյալ:

«Ծանր ժամանակներում՝ Սուրիկը ընտանիքի երես չէր տեսնում: Բավականին բարդ գործողությունների է մասնակցել»,-ասել է:

«Հրաշալի մարդ է»,-սա էլ Առաքել Մովսիսյանին  (Շմայս) առնչվող հարցի պատասխանն է:

Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին, ով ավելի վաղ մասնակցել էր «Ինքնիշխանության» երթին:  Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, կան ձերբակալվածներ:

Նշենք նաև, որ երեկ Henaran.am-ի հետ զրույցում Սմբատ Հակոբյանը նշել է, որ վստահում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով իր հին ընկերն է:

Տեսանյութը՝ yerkir.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ