19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անահիտ Բախշյանը վախենում է “միասնական” բառից

”Ժառանգության” վարչության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը կարծում է, որ ընդդիմությունն այդպես էլ չի կարողանա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրել:

”Խելքս բան չի կտրում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բախշյանը և հավելեց. ”Այն բանից հետո, ինչ եղավ ”Ժառանգության” և ”Ազատ դեմոկրատների” միասնությունից, ես արդեն վախենում եմ այդ միասնական բառից, նրանից, որ ինչպես փաստը ցույց տվեց, միավորվում են ոչ ազնիվ նպատակներով”:

Բախշյանը միասնության ջատագովն է եղել. նա հերքեց այն լուրերը, թե ինքը ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել է, որ քաղաքական այս 2 ուժերի միավորումը չկայանա: ”Ժառանգության” անդամը պատմեց, որ այդ քննարկման ժամանակ ինքը լսում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա բերած փաստարկները, և արդյունքում ինքը ձեռնպահ է եղել:

”Այդ րոպեին միայն մի բան մտածեցի, որ եթե Րաֆֆին այսպես մեզ համոզում է, եթե Րաֆֆին այսքան հավատում ու կարևորում է, ուրեմն մարդը իրեն հո չի վնասի”,-նշեց Բախշյանը եւ հիշեց, որ “Ժառանգության” խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը գիտեր, թե ինչ է լինելու: ”Տիկին Լարիսան սեղանի շուրջ կետ-կետ ասաց այն, ինչ պետք է լիներ, և ինչը եղավ”,-եզրափակեց Անահիտ Բախշյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ