18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ պատգամավորի խորհուրդը՝ «Ոչ»-ի ճակատին/վիդեո/

«Սահմանադրական բարեփոխումները մարդակենտրոն բնույթ ունեն և լուրջ առաջընթաց են հանդիսանալու իշխանության արդյունավետության բարձրացման առումով»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Ակնհայտ է, որ և 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը մարդակենտրոն իշխանություն չապահովեց, քանի որ այն անձնակենտրոն էր, որտեղ հիմնականում անտեսված էին մարդու իրավունքները: Ես կարծում եմ, որ Սահմանադրական բարեփոխումների առումով առկա է քաղաքական կոնսոլիդացիա և նույնիսկ  այն քաղաքական ուժերը, որոնք դեմ էին արտահայտվում այդ փոփոխություններին՝ մասնակցում են Սահմանադրական բարեփոխումների քննարկումներին»,-նշեց Մելիքյանը:

Անդրադառնալով «Ոչ»-ի ճակատին` նա խորհուրդ տվեց այդ ճակատի մասնակիցներին ծանոթանալ Սահմանադրական բարեփոխումների նախագծին և բովանդակային առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովին:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ