28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու չեք սրա մասին խոսում

92ed6f5d10ab416fd8d2b4ff18be1459

Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Լեւոն Շարաֆյանը ֆեյսբուքյան հանրագրում անդրադարձել է վաստակավոր կոչումների շուրջ քննարկումներին: Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ` առանց խմբագրման:

«Ես սրտանց շնորհաորում եմ բոլոր նրանց, ում շնորհվել է Պետական բարձր կոչումներ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ.

Ուրախ եմ իմ ընկերների և ոչ ընկերների համար և,կարծում եմ որ այդ պատվաոր կոչումները ավելի ուժ և եռանդ,և ոգևորություն կտան արվեստագետներին ավելի կատարելագործելու իրենց Արվեստը և այդ կոչումները արդարացնելու համար.Անվանական չէմ նշում ոչ մեկին,որպեսզի չնեղացնեմ նրանց,ում անունները պարզապես կարող եմ մորանալ առանց հետին մտքի.

Բայց մի անուն ուզում եմ նշեմ,որովհետև ինձ նախ զարմացրեց և հետո խորը վիրաորանք զգացի և ամոթ իմ ազգի համար.Խոսքը Արմենչիկի մասին է.Ես չէի մտածում որ Արմենչիկին շնորված Վաստակաոր Արտիստի կոչումը կարող է այդքան աղմուկ բարձրացնել Ֆ-բուկի կայքում.

Այնպիսի տպաորություն էր ստեղծվել,որ Արմենչիկի կոչումը դառել է Հայաստանի Հանրապետության համար մեկ պրոբլեմը.Ես ոչ Արմենչիկի փաստաբանն եմ, ոչ էլ ռաբիս երաժշտության մոլի երգրպակու/եվ Արմենչիկը դա գիտի/. Ես պարզապես ուզում եմ հասկանալ, ինչու և որտեղից մեր ազգի մոտ այդքան չկամեցողություն և չարություն. Արմենչիկը , ապրելով ԱՄՆ-ում հինգ տարեկանից, մնացել է հայ և հայրենանվեր գործ է ծավալել սփյուռքում.

Նրան ճանաչում են, ոչ միայն ԱՄՆ-ում,այլ նաև Եվրոպայում և Ռուսաստանում. Ամեն ժամանակ հավագելով հինգ-վեց հազարնոց դահլիճներ.Եվ Հայաստանում,համոզված եմ բոլոր նրանք, ովքեր ուզում էին օրիգինալ երևան,իրենց ”զարմանքը և խորին դժգոհությունը”արտահայտելով Արմենչիկի կոչման կապակցությամբ,համոզված եմ ասում նրա համերգներին լավ էլ պարել ու ուրախացել են. Եվ հարսանիքներին և խնջույքներին պարում են ոչ թէ Վերդիի, Մոցարտի կամ Հենդելի երաժշտության տակ, այլ լսում են Արմենչիկ, Թաթա, Ձախ Հարութ և այլն.

Ուզում եմ դիմեմ իմ արդեն կայացած կոչումաոր և ճանաչված արվեստագետ ընկերներին.Դուք ինչու եք այդքան բորբոքվել: Այդքան չարացել: Ինչու եք այդքան եռանդով ռմբակոծում Արմենչիկի կոչումը:

Ես գիտեմ շատ արվեստագետներ ,որոնց կոչման մասին գիտեն միայն իրենց հարազատները և ընտանիքի անդամները.Դրա մասին խոսեք: Չէք խոսում,որովհետև տալով նրանց անունները դա, ոչ մեկին ոչ մի բան չի ասի.Նրանք անհատ են և կմնան անհայտ,բայց կոչումաոր.Ես կուրախանաի եթե դուք նույն ոռանդով հարցադրում անեիք,թէ ինչու կոչում չունի Պապին Պողոսյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Ալլա Թումանյանը /ցուցակը այդպես կարելի է շարունակել/:

Դրա մասին մտածեք: Իսկ կոչումներ շնորհված արվեստագետներին շնորհավորեք և անցեք առաջ.Դուք ինձանից լավ գիտեք, որ կոչումը չի որոշում իսկական արվեստագետի ԿՈՉՈՒՄԸ: Բեմը և միայն բեմն է ցույց է տալիս ով ով է: Եվ բեմահարթակն է ՈՐՈՇՈՒՄ և տալիս կոչում իսկական ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻՆ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ