19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հռոմի պապը կարող է առաջադրվել Խաղաղության Նոբելյան մրցանակի

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է շրջանառության մեջ դրել, որով ցանկանում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին 2016 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրել, գրում է Washington Post-ը:

Կոնգրեսականը հայտարարել է, որ Ֆրանցիսկոս պապը խաղաղության հզոր ջատագով է եղել:

«Նա կոչ է արել դադարեցնել հակամարտությունն ազգերի միջև: Նա հորդորել է աշխարհին օգտագործել դիվանագիտությունն ու բանակցությունները վեճերը կարգավորելու համար, այլ ոչ թե կիրառել ռազմական ուժ, պարտադրել կամ վախեցնել»,- նշել է Շիֆը:

Դեմոկրատներից և Պահպանողականներից ստորագրություններ ստանալուց հետո Շիֆը մտադիր է նամակն ուղարկել Նոբելյան հանձնաժողով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ