29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բժիշկները փրկել են 4-րդ հարկից ընկած Սեյրանի կյանքը

12032022_1667879696786486_599067135153500848_n

15-ամյա Սեյրան Մստոյանը ծայրահեղ ծանր վիճակում Հրազդանի ԲԿ-ից շտապբուժօգնության մեքենայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել դեռ հունիսի 28-ին: Ըստ ծնողների` տղան վայր էր ընկել 4-րդ հարկից:

Բաժանմունքի մասնագետները նշում են, որ ընդունման պահին Սեյրանը գտնվել է տրավմատիկ և հեմոռագիկ շոկի մեջ: Գիտակցությունը բացակայել է, ռեակցիաները և ռեֆլեքսները եղել են ընկճված, մաշկը` գունատ, վերջույթները` սառը։ Միաժամանակ պուլսը չի շոշոփվել, սրտի զարկերը խլացած են եղել։

Ելնելով զուգահեռաբար իրականացված կլինիկական և գործիքային հետազոտությունների տվյալներից` հիվանդի մոտ ախտորոշվել է բազմակի վնասվածքներ, որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ներքին արյունահոսություն, գլխուղեղի սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, III-IV աստիճանի հեմոռագիկ շոկ:

Ընդունվելուց մեկ և կես ժամ չանցած` շտապ կարգով, ընդհանուր անզգայացման պայմաններում կատարվել է միջային որովայնահատում: Որովայնի խոռոչից մեծ քանակությամբ արյուն է հեռացվել: Վիրահատության ընթացքում կատարված զննման ժամանակ պարզվել է, որ տղայի մոտ ջնջխված է փայծախը, որը հեռացվել է: Միաժամանակ ձախից հետորովայնամիզային ծավալուն հեմատոման բացելիս պարզվել է, որ երիկամը պոկված է անոթային ոտիկից, ինչի պատճառով վերսկսվել է ուժեղ արյունահոսություն: Տեխնիկական մեծ դժվարություններով մասնագետներին հաջողվել է հեմատոմայի մեջ հայտնաբերել արյունահոսող անոթը և այն կարել որովայնային աորտայի մակարդակին: Ստիպված են եղել ձախ երիկամը նույնպես հեռացնել:

Վիրահատող բժիշկը` հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, նշում է, որ արյան կորուստը կազմել է մոտ 4,5 լիտր, որը հավասար է երեխայի շրջանառվող արյան ծավալին: Վիրահատության ընթացքում փոխներարկվել է 12 լիտր արյան բաղադրամասեր և փոխարինող հեղուկներ:

«Գլխուղեղի համակարգչային շերտագրմամբ հիվանդի մոտ հայտնաբերվել էր ձախ քունքային շրջանի ներհրված կոտրվածք, էպիդուրալ հեմատոմա և սալջարդի օջախներ կիսագնդերում, ինչպես նաև ձախից մեծ ոլոքի կոտրվածք։ Այդ իսկ պատճառով հաջորդ օրը տղային վիրահատել են նյարդավիրաբույժները»,-պատմում է Նիկոլայ Դալլայքյանը` մանրամասնելով, որ ընդհանուր անզգայացումով կատարվել է հիվանդի ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածքի վիրաբուժական մշակում, Էպիդուրալ հեմատոմայի հեռացում, ներգանգային ճնշման ցուցչի տեղադրում: Զուգահեռ կատարվել է նաև ձախ սրունքի անշարժացում գիպսային լանգետով: Իսկ ձախակողմյան պլևրալ խոռոչում արյան կուտակումը (հեմոթորաքս) հեռացվել է պունկցիոն եղանակով:

Սակայն տղայի կյանքի համար պայքարն այդքանով չի ավարտվել։ Հուլիսի 6-ին հիվանդի մոտ ի հայտ են եկել աղիքային անանցանելիության և որովայնի խոռոչում բորբոքային երևույթների նշաններ, ինչի պատճառով կատարվել է կրկնակի որովայնահատում` կպումների անջատում, որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում: Զուգահեռ կատարվել է ձախ մեծ ոլոքի բեկորների փակ համադրում, արտաքին ֆիքսացիայի ձողային ապարատի տեղադրում:

Այժմ թե՛ հիվանդի ընտանիքը, թե՛ բուժանձնակազմը չեն մոռանում, թե որքան ծանր է անցել հետվիրահատական վերականգնողական շրջանը։ Տասն օր շարունակ տղան գտնվել է կոմատոզ վիճակում` արհեստական շնչառության ապարատին միացված: Մեծածավալ արյան կորստի և արյան փոխներարկման հետևանքով զարգացել է միակ երիկամի անբավարարություն, որը հաջողվել է հաղթահարել ամենաարդիական դեղորայքային բուժման շնորհիվ: Կատարվել են օրգան համակարգերի աշխատանքի լայն ծավալի հետազոտություններ և շեղումների համապատաՄեկ ամիս ստացած բուժման արդյուքում հուլիսի 29-ին Սեյրան Մստոյանը դուրս է գրվել բարելավումով` պարզ գիտակցությամբ։ Տղան տեղաշարժվում էր հենակների օգնությամբ:

Մստոյանների բազմանդամ ընտանիքը (Սեյրանից բացի նրանք ևս 6 երեխա ունեն) այսօր երախտիքի խոսքեր է հղում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բուժանձնակազմին և առաջին հերթին կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին, տղային վիրահատած, բուժած և խնամած բժիշկներին ու բուժքույրերին։ Նրանք են` վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյան, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հարություն Աթոյան, ռեանիմատոլոգ Աննա Չոբանյան, վիրաբույժ Վանո Եգանյան, նյարդավիրաբույժ Ժիրայր Մալխասյան, վնասվածքաբան Գևորգ Ալոյան, վիրահատական բուժքույր Սիրանուշ Ասլանյան, ցավազրկող բուժքույր Սոնա Անտոնյան։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այն կարծիքին են, որ ինչպես շատ-շատերի, այնպես էլ` Սեյրան Մստոյանի կյանքը փրկվել է ողջ բուժանձնակազմի անձնուրաց աշխատանքի արդյունքում:

Ի դեպ, երեք և ավելի օրգանների զուգակցված ծանր վնասվածքների դեպքում աշխարհի լավագույն կլինիկաներում մահացության ցուցանիշը հասնում է 85 տակոսի։ Սեյրան Մստոյանի մոտ ախտորոշվել էին բազմակի վնասվածքներ` որովայնի սալջարդ, փայծաղի պատռվածք, ձախ երիկամի անոթային ոտիկի պոկում, ներորովայնային մասիվ արյունահոսություն, հետորովայնամիզային հեմատոմա ձախից, կրծքավանդակի սալջարդ, ձախակողմյան հեմոթորաքս, ձախ ճակատոսկրի ներհրված կոտրվածք, ուղեղի սալջարդ, էպիդուրալ հեմատոմա, ձախ սրունքի ոսկրերի կոտրվածք` ոսկրաբեկորների տեղաշարժով, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ III-IV աստիճանի, հետվիրահատական վաղ կ

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ