25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մյուռոնի օրհնության արարողությունը կհեռարձակվի ուղիղ և առցանց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և «Շողակաթ» հեռուստաընկերությունը Հայաստանի հանրային (Հ1) հեռուստաընկերության հետ համատեղ, սիրով տեղեկացնում են, որ տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության ուղիղ և առցանց հեռարձակում:
Մյուռոնի օրհնությունը, որ ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ, այս տարի տեղի կունենա Վարագա սուրբ խաչի տոնին՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 17.00-ից:

Արարողությունը կնախագահի և կկատարվի ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ուղեկցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու 12 արքեպիսկոպոսների՝ աշխարհի բոլոր թեմերից: Մյուռոնի քավորը կլինի լոնդոնաբնակ տիար Հայկ Դիդիզյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ