25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հասցեական պատժել պաշտոնյաներին . Ալիեւը կուլ չի տալիս Եվրախորհրդարանի ապտակը

Սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի` Ադրբեջանի մասին բանաձեւը Բաքվում հիստերիկ ալիք է բարձրացրել: Ի պատասխան բանաձևի, Ադրբեջանի խորհրդարանն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ.

«Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը վիրավորական է Ադրբեջանի համար: Դրա նպատակն է Ադրբեջանին վարկաբեկելը: 2014 թ. սեպտեմբերից, երբ իր աշխատանքները սկսեց Եվրախորհրդարանի նոր կազմը, Ադրբեջանի հետ համագործակցությունը չստացվեց: Խորհրդարանի նախագահի ոչ պաշտոնական ցուցումով արգելվել է պատգամավորների այցը Ադրբեջան»:

Հայտարարությունն ամփոփվել է պնդմամբ, թե  Ադրբեջանը շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները և առաջնորդվել ժողովրդավարական սկզբունքներով:

«Թեեւ ընդունված բանաձեւում հղում են կատարում եվրոպական դատարանի ընդունած վճիռների չկատարմանը Բաքվի կողմից, սակայն մինչ այժմ չի բավարարվել «Չիրագովն ընդդեմ Հայաստանի » բողոքը, չնայած որ առկա է եվրոպական դատարանի որոշումը »,-ասված է զեկույցում:

Թեմային անդրադարձել է նաև Իլհամ Ալիևը, ով Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ բանաձևը որակել է սադրանք և կեղծիք՝ հավելելով, որ  իրենց հայտնի են բանաձեւի ընդունման թիկունքում կանգնած ուժերը:

Բաքվի հիստերիան սրանով չի սահմանափակվել: Պաշտոնական Բաքուն հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի աշխատանքներին:

Հիշեցնենք,  Եվրախորհրդարանն  ընդունել է բանաձեւ, որով կոչ է արվում հասցեական պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր առնչություն ունեն Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների հետ: Բանաձեւին կողմ է քվեարկել 365 պատգամավորներից 202-ը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ