19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախկին պատգամավորը չի առաջադրվի

 ՛՛Այսօր ամեն տեսակ հեղինակություն կա, բացի հանրապետական հեղինակությունից, բացառությունը միայն մեր շախմատի տղերքն են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց P-ARt  ասոցիացիայի տնօրեն Կարեն Քոչարյանը:  Սակայն վերջինիս համոզմամբ՝ գալու է այն պահը, երբ նորից լինելու է գաղափարական պայքար: Քոչարյանը դա տեսնում է սոցցանցերի ու քաղաքացիական հասարակության միջոցով:

 ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը  համաձայն է Քոչարյանի հետ՝ նշելով, որ պետականացման գաղափարախոսություն պետք է լինի, իսկ իննսունականները ազատագրական պայքարիտարիներ էին: Գաղափարական պայքարն, ըստ նրա, ի հայտ է գալիս Հ/Կ-ների ակտիվությամբ, քաղաքական կազմակերպությունների մեջ եղած սերնդափոխությամբ:

Ինչ վերաբերում է Արշակյանի՝ քաղաքական կյանք վերադառնալուն, ապա նա նկատեց, որ կվերադառնա այնքանով, որքան լրագրողները կլուսաբանեն  իրեն: ՛՛Այն չափով, ինչ-որ ինձ կհրավիրեն, կմասնակցեմ, եթե հետաքրքիր բան լինի, ու տեսնեմ, որ անելիք ունեմ, ես կվերադառնամ՛՛,-ասաց նա:

Henaran.am-ի հարցին, թե մտադրություն չունի արդյոք նա առաջադրվել նախագահական ընտրություններում, Արշակյանը բացասական պատասխան տվեց. ՛՛Ոչ, նման ցանկություն չունեմ՛՛: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ