18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կոբրան “ստիպել” է օդաչուներին վայրէջք կատարել /ֆոտո/

“Egypt Air” ավիաընկերության օդաչուներն ստիպված են եղել արտակարգ վայրէջք կատարել այն բանից հետո, երբ ինքնաթիռում եգիպտական կոբրա է հայտնվել: Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, օձը դուրս է եկել հորդանանցի ուղեւորի ճամպրուկից եւ կծել նրան, երբ վերջինս փորձել է բռնել անհնազանդ օձին:

Լսելով տուժածի ճիչը` խուճապահար ուղեւորները հարձակվել են “մեղավորի” վրա եւ տրորել նրան: Օդաչուները անհապաղ վայրէջք են կատարել, որից հետո տուժածին տեղափոխել են հիվանդանոց եւ անմիջապես օգնություն ցուցաբերել: 

Թե ինչպես է հորդանանցուն հաջողվել կոբրային օդանավի ներսը տանել, հայտնի չէ: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Եգիպտական կոբրայի թույնը տոքսիկ ազդեցություն ունի եւ վտանգավոր է մարդու կյանքի համար:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ