25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծիծաղելի են

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

«…վաղուց Առաջարկը ծնում է պահանջարկ..ու դա տխուր մի փաստ է։ Ցանկացած դատարկություն լցվում է… թե ինչով՝ մենք պետք է սովորենք Որոշել, ոչ թե մեր փոխարեն։ «Վաստակ», «կոչումներ», «մեդալներ»… ծիծաղելի են սրանք, եթե համադրես ժողովրդի Սիրո հետ,իսկ….ՈՒ՞Մ Է սիրում մեծամասնություն-ժողովուրդը …։) հարցս հռետորական էր..։)

Ես իմ Աշխարհը լցնում եմ լավ երաժշտությամբ, լավ համերգներով, լավ ներկայացումներով, լավ մարդկանցով, ԼԱՎ գրականությամբ, ԼԱՎ ու Որակյալ Արվեստով, թեև ուզեմ թե ոչ՝ դա էլ է շատ սուբյեկտիվ, բայց դա ի՛մ աշխարհն է։ 90-ականների անլույս տարիներին ակումուլյատորով( մարտկոց) սերիալ նայող ու «անհասկանալի» երաժշտություն լսող իմ որոշ համադասարանցիներ ինձ չէին հասկանում, չէին հասկանա նաև հիմա, բայց մեր ճաշակային տարբերությունները մարդկային չարություն չծնեցին, պարզապես ամեն մեկը գնաց իր ճանապարհով։
Կարճ ասած. Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը լավագույն օրինակն է, որ կարելի է բերել. Չնայած բազում դժվարությունների 94 թվականից ստեղծվել ու գործում է ՀԱՅԻ ղեկավարությամբ այս թատրոնը, ես նրանց հետ ծանոթացա դեռ 2007- ից, երբ հանրայինում իմ հաղորդմանը ՝«Երջանկության մեխանիկային» էին հյուր…

Տարիներ անց Վլադիմիր Գաբբեի ղեկավարությամբ նրանք այստեղ են(Լուիզա Գաբբեի հետ միասին..). դահլիճի լեցունությունը, որակով հանդիսատեսն ու տեսածը հասկանալու ունակությու՛նը կարող են Հստակ ցույց տալ յուրաքանչյուրի ճաշակն ու նախասիրությունը։  Սեպ.22, 23, Համեցեք ներկայացման,։ ։))

Հ.Գ «կոչումներից» այն կողմ ավելի լուրջ հարց կա.Հեռուստատեսային տերմինով ասած՝ վարկանիշ ին՞չն է ապահովում (յութուբից մինչև թվ)…..այ սա է վախենալու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ