24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոլլեգային քցող կոլլեգան, քցվողից ավելի վատնա դառնում…

Օրվա թոփ հարցը՝ երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալը, հետին պլան է մղել քաղաքական-հասարակական քննարկումների ողջ զինանոցը:  Համացանցը կողմ եւ դեմ մեկնաբանությունների պատերազմական թատերաբեմ է դարձել: Կրքերն այնքան են շիկացել, որ Արմենչիկը երկրորդ պլան է մղվում: Օգտատերերն արդեն միմյանց են անվանարկում: «Անկախ Հայաստան»-ը գրում է.

«Լուսինե Բադալյան կոլլեգայիդ մի քցի. ամոթա. աչքերի մեջ պիտի հետո նայես… Էն, որ Արմենչիկի մեդալ տալուն ինչ ասես ասում են ՖԲ-հայությունը էտ ոչինչ, դա բնական է՝ կարելի է ասել, բայց որ էտ թեման արծածում են ու առավել ևս քննադատում են շոուբիզի ներկայացուցիչները ու հաղորդավարուհիները էտ ինչ սպանումա … Ես իմ վրա օրինակ բերեմ՝ կյանքում ոչ մի ֆեյքի վատ բան չեմ ասել ու դա չգրված օրենքա…

Լուսինե ջան չի կարելիա դու ու Արմենչիկը ոնց էլ չլինի լիքը տեղեր հանդիպել եք, ոչ էլ չլինի, որ Արմենչիկը Երևանա գալիս, դու իրան քո եթեր բերելու համար պայքարում ես, որ քեզ ռեյտինգ ապահովվի, ոնց էլ չլինի հազար միջոցառումա եղել, որին դու էլ ես ներկա եղել, Արմենչիկն էլ ու ոնց էլ չլինի իրար պաչիկով բարև եք տալիս… ոնց էլ չլինի էլի եք լիքը հանդիպելու ու ես չեմ հասկանում՝ ոնց ես քո մեջ ուժ գտնելու, որ էտ տղու աչքերի մեջ նայես ու ասես, որ հա հենց ես էի, որ քո վրա ղժժում էի մեդալ ստանալուց…

Ասածս ինչա՝ մի ընկեք հոսանքի տակ ու ուղղակի գրելու համար մի գրեք, բաներ, որ իրականում չի կարելիա, սուս ու փուս նստեք, ու մի անգամ ստատուսի համար չարժե ծանոթությունը գետնով տալ, արխային եղեք էտ թեման քննադատողների պակաս չկա ու ձեր կարիքը ընդհանրապես չի զգաղցվում… Միշտ հիշեք՝ կոլլեգային քցող կոլլեգան, քցվողից ավելի վատնա դառնում…

Հ.Գ. Կարողա կոլլեգա չեք ու իրարից զզվում եք, բայց դա շոուբիզի ներքին կուխնյայա, մի հանեք մեյդան …»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ