24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ակնհայտ ֆավորիտ է 168 ժամ

“Կարծում եմ` Սերժ Սարգսյանն է ակնհայտ ֆավորիտը, որովհետեւ, մյուս մեծ տղաները չեն մասնակցում, ինչո՞ւ նրանք չկան”,- “168 ժամ” օրաթերթին տված հարցազրույցում` անդրադառնալով ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններին, նման տեսակետ է հայտնել Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Նեյլ Մաքֆարլեյնը: 

Խոսելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու հավանականության մասին, պարոն Մաքֆարլեյնն ասել է. 

“Տեր-Պետրոսյանը չի ասել, որ մասնակցում է: Որքան գիտեմ, նա ասել է, որ սպասում է, թե ինչ կասի Ծառուկյանը: Եթե վերջինս դնի իր թեկնածությունը, ապա ինքը չի առաջադրվի: Հարցն այն է, թե արդյոք Ծառուկյանն ուզո՞ւմ է դնել իր թեկնածությունը”: 

Ազգությամբ կանադացի քաղաքագետն անդրադարձել է նաեւ հայ-ռուսական հարաբերություններին` նշելով, որ Հայաստանը` Ռուսաստանի հետ ռազմավարական սերտ հարաբերությունների համատեքստում` Սերժ Սարգսյանը նաեւ լավ հարաբերություններ ունի ռուսների հետ: Իսկ Արեւմուտքում, ըստ նրա, քչերն են հետաքրքրված հայաստանյան ընտրություններով: Հարցին` այսինքն Կրեմլը կպաշտպանի՞ նախագահ Սարգսյանի թեկնածությունը, Ն.Մաքֆարլեյնը պատասխանել է. 

“Հայաստանը կարեւոր է Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության մեջ: Նրանք այս առումով ոչ մի խնդիր չունեն Սարգսյանի հետ, ուրեմն ինչո՞ւ նրանք պետք է փոխեն իրենց միտքը: Ինչո՞ւ պետք է անցնեն ընդդիմության կողմը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ