19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջարդել են ազատամարտիկի ոսկորները

Երեկ երեկոյան ծեծի ենթարկված Սմբատ Հակոբյանի վիճակը միջին ծանրության է: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասացին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի աշխատակիցները:

«Հիվանդը գիտակցություն ունի: Սակայն հիվանդանոց է տեղափոխվել մի շարք կոտրվածքներով: Հակոբյանի քթի և դեմքի փափուկ հյուսվածքները վնասվել են: Քթի ոսկորի կոտրվածք կա, կրծքավանդակի փակ վնասվածք և աջից 8-րդ կողի կոտրվածքներ կան»- ասացին հիվանդանոցից:

Հիվանդանոցից տեղակցրին նաև, որ Հակոբյանի գլխին 6 կար են դրել և նա այսօր անպայման դեռ հիվանդանոցում կմնա` ստացիոնար բուժում ստանալով:

Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում անհայտ անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ