25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանին պետք է ճնշել ոչ միայն սահմանին, այլ պետք է մեկուսացնել միջազգային հարթակներում

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, նշեց, որ ՀԱՊԿ-ը ավանդաբար դիտարկվել է, որպես թղթի վրա գոյություն ունեցող կառույց, ոչ թե դաշինք:

«Արագ արձագանքման ուժեր ձևավորելու վերբերյալ փաստաթուղթ էր ընդունվել, որի հիման վրա արագ պետք է արձագանքեին անդամ երկրներից որևէ մեկի հանդեպ ոտնձգության պարագայում: Այս տարվանից հավաքական կազմակերպության և Հայաստանի համար լավ հնարավորություն է փորձարկել այդ կառույցը իր անվտանգությա առումով: Եթե նախկինում ՀԱՊԿ անդամ պետությունները այդքան էլ զգայուն չէին Հայաստանի շահերի նկատմամբ, ապա այժմ Հայաստանը նախագահող է և պետք է դա օգտագործի քննարկելու համար խնդիրները»,- ասաց Սաֆարյանը

Սաֆարյանը իր ասածը հիմնավորեց դիտարկմամբ.«Երեկ էլ հակառակորդը ոտնձգություներ է իրականացրել Ոսկեւան, Բաղանիս գյուղերի նկատմամբ: Այժմ մեր իշխանությունները դաշինքի կենսունակության փորձարկման շրջանում են և պետք է դրվի դաշինքի միջամտության հարցը: Ադրբեջանին պետք է ճնշել ոչ միայն սահմանին, այլ պետք է մեկուսացնել միջազգային հարթակներում»,-նշեց Սաֆարյանը և հավելեց. «ՀԱՊԿ-ը պետք է դառնա այդ հարթակներից մեկը: Եթե բաց թողնենք այդ հնարավորությունը իներցիան շարունակվելու է և Ադրբեջանն իր եզրակացություններն է անելու Հայաստանի պաշտպանվածության վերաբերյալ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ