24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գարշելի է

Աստծու պատվիրանները պահելը և’ աշխարհային և’ թե հոգևոր կյանքում կարևոր է: Դրանք պահող անձը, երբեք վախ չունի, թե կարող է ձախորդություն ունենալ իր կյանքում, որովհետև հետևում է իր խղճի ձայնին ու միշտ բարձր է մնում բոլոր այն հակասական երևույթներից, որոնք հանդիպում են իրեն, կամա թե ակամա, իրեն դժվարության մատնելու ու իր հավատքի մեջ թուլություն մտցնելու մտածումով:

Թորգոմ Պատրիարք Գուշակյանն ասում է.

«Ու այդ պատճառով անհրաժեշտություն է իր չափի մեջ պահել դրամի համար զգացված սերը: Առանց սանձի` մի գազան է այն, մի բռնավոր, որը խորտակում է ամեն ինչ որ գեղեցիկ է հոգու մեջ:

… «Սա այն մոլությունն է, որ փչացնում է բոլոր մյուս առաքինություններին, երբ մի անգամ իրեն իբրև բույն է դարձնում սիրտը, այնտեղ այլևս տեղ չունի սերը. ո’չ ընկերոջ, ո’չ ընտանիքի, ո’չ ազգի, ո’չ Աստծու և ո’չ իսկ իր անձի – այս վերջինը անշուշտ իր լավագույն իմաստով – այո’, ո’չ իսկ իր անձի նկատմամբ:… Ի զուր չի, որ հառաչել է հնության ամենամեծ բանաստեղծներից մեկը. «Գարշելի արծաթասիրություն ինչ ահավոր ոճիրների ես առաջնորդում դու հաճախ մարդկային սիրտը» :

ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼՆ ԱՍՈՒՄ Է․ “ԲՈԼՈՐ ՉԱՐԻՔՆԵՐԻ ԱՐՄԱՏԸ՝ ԱՐԾԱԹՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է”։

ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԱՅՍ ՄՈԼՈՒԹՅՈՒՆԻՑ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ