25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը երեքին էլ խոստումներ է տվել. Ժողովուրդ

Թեեւ ԲՀԿ-ականներն ասել էին, որ դեկտեմբերի 1-5-ի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի նախագահի ընտրություններում իր դիրքորոշման մասին, այնուամենայնիվ երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեկտեմբերի 4-6-ը կլինի Բրյուսելում: Ծառուկյանի խոսնակը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որեւէ հայտարարություն չի անի: Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որեւէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: Պարզապես եւս 2-3 օր կարող է հետաձգվել “չարաբաստիկ” որոշման մասին հայտարարությունը: 

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել եւ´ Ս. Սարգսյանին, եւ´ Ռ. Քոչարյանին, եւ´ Լ. Տեր-Պետրոսյանին: Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ բոլորը լռում են, իսկ Ծառուկյանն էլ շարունակում է խաղալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ