29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրիկյանի օրը այսօր տխուր սկսվեց /վիդեո/

«Այսօր իմ օրը տխուր սկսվեց»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 24-րդ տարեդարձի օրը, «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ընդունելության ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի տխրության պատճառը եղել է հեռախոսազրույցը նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, ում չեն հրավիրել այսօր կայանալիք պաշտոնական միջոցառումներին:

«Ձևակ բան է, պաշտոնական միջոցառում, բայց հարցրի մարդուն, որը այս երկրի անկախության համար 2 անգամ դատվել է, ՀՀ նախագահը միջոցառման չի հրավիրե՞լ: Ազատ Արշակյանին, որին 2-րդ անգամ 11 տարվա ազատազրկման էին դատապարտել այն էլ խիստ ռեժիմային պայմաններում, պարզվում է՝ չեն հրավիրել»,-նասաց Հայրիկյանը:

Հայրիկյանը նշեց, որ Արշակյանին չեն հրավիրել, քանի որ նա չկառավարվող մարդ է, իսկ բոլոր բռնակալներին հարկավոր են հեշտ կառավարվող մարդիկ:

Հայրիկյանը նշեց, որ ցավ է ապրում, քանի որ հայ ժողովուրդը կանգնած է պետականությունը կորցնելու վտանգի առաջ:

ԱիՄ առաջնորդը համոզված է, որ վճռական տրամադրվելու դեպքում՝ մեր ժողովուրդը կփրկվի, բայց դա հնարավոր կլինի միայն համախմբան միջոցով:

«Ազատ Հայաստանի համար պայքարը չպետք է որ մի օր հետաձգենք»,- ընդգծեց Հայրիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ