24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անվանի երգչուհին բժշկի սխալի պատճառո՞վ է մահացել.դեկտեմբերի 10-ին աճյունը կբերեն

 Դեկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը: Քննարկվել են  երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու եւ հուղարկավորման հետ կապված կազմակերպչական հարցեր: Ֆլորա Մարտիրոսյանի հարազատների նախնական տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 6-ին օրը Լոս Անջելեսում կկատարվի հոգեհանգստի արարողություն: Դեկտեմբերի 10-ին աճյունը կտեղափոխվի Հայաստան: Սիրված երգչուհուն վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը նույն օրը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում: Լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ` ԱՄՆ-ից ճշգրտված տեղեկությունների հիման վրա:

Henaran.am-ի հետ զրույցում  երգչուհու մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանը հաստատեց այն տեղեկությունը, որ երգչուհին տանն է վատացել: “Վիրահատությունից հետո դուրս էին գրել, սա ենթադրել է տալիս մտածել, որ հետվիրահատական խնդիրներ չի ունեցել”,-նշեց Ղուկասյանը: Այն հարցին,թ ե ճիշտ է, որ բժիշկները թարախային մաս էին թողել երգչուհու օրգանիզմում, մամուլի պատասխանատուն զերծ մնաց մեկնաբանությունից: “Մինչ փորձաքննությունների  եզրակացությունները չլինեն մեր ձեռքի տակ, չենք կարող ասել, որ բժշկական սխալի պատճառ է”,-եզրափակեց Մարիա Ղուկասյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ