25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եգիպտացի դատավորները կոչ են արել բոյկոտել սահմանադրական հանրաքվեն

Եգիպտոսի Դատավորների Ակումբը` երկրի իրավաբանների եւ դատավորների պրոֆեսիոնալ կազմակերպությունը, կոչ է արել բոյկոտել Եգիպտոսի նոր սահմանադրության հանրաքվեն, որը նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 15-ին: Այդ մասին հաղորդում է “Reuters”–ը”

Ակումբը նույնիսկ հրաժարվել է իր դիտորդներին ուղարկել քվեարկության ընթացքին հետեւելու: 2 որոշումն էլ դատավորներն ընդունել են միաձայն:

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ եգիպտացի դատավորների միջեւ հակամարտությունը շարունակվում է նոյեմբերի 22-ից, երբ Մուրսին մի քանի դեկրետներ ընդունեց, որոնք արգելում են դատավորներին ցրել Սահմանադրական ժողովը, ինչպես նաեւ բողոքարկել նախագահի ցանկացած որոշում, որն ուղղված է “ի օգուտ հեղափոխության”:  

Դատավորները Մուրսիի որոշումը համարում են “հարված դատական համակարգի անկախությանը”: Նախագահն իր հերթին դատարանների ապաքաղաքականացման անհրաժեշտության մասին իր ընդունած քայլերը ժամանակավոր է համարում:

Մուրսիի գործողությունները զանգվածային անկարգությունների պատճառ դարձան ողջ երկրում, որոնք ամենամասշտաբայինն են` Եգիպտոսի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ