18 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2018

Ինչ է պատմում շրթներկը կնոջ մասին

g_352c58a746170d706aab30578dd68b18_2_478x500

Բոլոր աղջիկները շրթներկով բացարձակ տարբեր են ներկվում: Արդյունքում կիսատ շրթներկը կարող է մի քանի տարբեր տեսքի լինել: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կիսատ շրթներկի ձեւից կարելի է պարզել կնոջ բնավորությունը:

Woman.ru-ն լուսանկարի միջոցով ներկայացնում է, թե որ տիպի շրթներկը ինչ բնավորության կնոջ է պատկանում:

Նկարում պատկերված առաջին տեսակը, երբ շրթներկի ծայրը կլոր է` այն օգտագործողը կարիերային խիստ նվիրված է: Իր կյանքը հստակ պլանավորում է, ամեն ինչ արագ է անում: Նման կանայք ինքուրույն են ամեն ինչին հասնում, առանց կողմնակի օգնության:

Նկարի երկրորդ տիպը` տիրուհին պրակտիկ մարդ է, միշտ գիտի, թե ինչ է ուզում, մանրուքներին շատ է ուշադրություն դարձնում:

Երրորդ տիպը` նման կանայք գոռոզ են, էգոիստ, ուրիշների տեսակետին ուշադրություն չեն դարձնում: Նրանք շատ քիչ ընկերներ ունեն, դժվար են շփվում մարդկանց հետ: Սակայն նրանք միշտ լավ կին են լինում իրենց ամուսնու համար:

Չորրորդ տեսակը` դրա տիրուհին ռոմանտիկ է, միշտ լաց է լինում տխուր ֆիլմեր դիտելիս, շատ է սիրում անձրեւոտ եղանակը:

Հինգերորդ տիպը` նման կանայք լավ արվեստագետներ են, սիրում են նորարարություններ, երբեք ձանձրալի չեն լինում: Նա շատ հանգիստ կարող է ցատկել պարաշյուտով կամ փղի վրա նստած ճամփորդել:

Վեցերորդ տիպ` այս տարբերակը շատ հազվադեպ է հանդիպում: Նրա տիրուհին էլ շատ անսովոր ու ինքնատիպ է, տրամադրոթյան մարդ է, հեշտ է փոխում տրամադրությունը: Նա չափազանց էմոցիոնալ է, սակայն շուտ մոռանում է վիրավորանքներն ու հիշաչար չէ:

Յոթերորդ տիպը` տիրուհին շատ լավատես է, միշտ լավ տրամադրություն ունի եւ հեշտ է լեզու գտնում շրջապատի հետ: Սիրում է վիճել եւ իր տեսակետն է պնդում` անկախ ամեն ինչից:

Ութերորդ տիպ` նման կանայք միշտ ցանկանում են լիդեր լինել, նրանք ամբիցիոզ են եւ խարիզմատիկ: Նման կանայք միշտ երեկույթներ են կազմակերպում, սիրում են լինել ուշադրության կենտրոնում:

g_352c58a746170d706aab30578dd68b18_2_478x500

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ